Գլխավոր Լրահոս

YouTube-ում ամեն րոպե բեռնվում է 100 ժ տեսանյութ

YouTube-ում ամեն րոպե բեռնվում է 100 ժ տեսանյութ
Շուտով կլրանա ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերության YouTube երաժշտական ծառայության 8-ամյակը: Ինչպես նշում են ընկերության ներկայացուցիչները, տեսահարթակում յուրաքանչյուր մեկ րոպեում բեռնվում է 100 ժ տեսանյութ, ինչը համարժեք է տեսանյութերի քառօրյա դիտման քանակին, հաղորդում է TechCrunch-ը: Տեսապորտալի այցելուների ամսական լսարանը կազմում է 1 մլրդ, ինչը նշանակում է, որ աշխարհի յուրաքանչյուր բնակիչ ամսվա մեջ գոնե մեկ անգամ այցելում է Youtube: Հատկանշական է, որ այցելուների 800 մլն ցուցանիշին տեսահարթակը հասել էր դեռ 2011թ. հոկտեմբերին: Google-ի ղեկավարությունը հաղորդում է, որ կայքի դիտման «խորությունն» ավելի արագ է աճում, քան անհատական օգտատերերի այցելությունների թիվը: Մեկ ամսում ծառայությունը հեռարձակում է 4 մլրդ ժամ տեսանյութ: Youtube այցելած յուրաքանչյուր օգտատեր տեսապորտալում անցկացնում է ավելի ու ավելի շատ ժամանակ: Առավել տպավորիչ են սմարթֆոններից և պլանշետներից օգտվողների այցելությունների թվի աճի ցուցանիշները: Գաջեթներին բաժին է ընկնում Youtube-ի տեսանյութերի դիտման 25%-ը: Փորձագետները նշում են, որ ընկերությունը զգալի միջոցներ է ներդրել Android և iOS օպերացիոն համակարգերում իր տեսանյութերի համատեղելիությունն ապահովելու համար: Բջջային սարքավորումները համարվում են Youtube-ի ժողովրդականության տարածման գլխավոր շարժիչ ուժը: 2011թ. YouTube-ը հաղորդել էր, որ տեսահարթակի օգտագործողները յուրաքանչյուր րոպե ներբեռնում են 48 ժ տեսանյութ, իսկ անցած տարի այս ցուցանիշը կազմել էր 72ժ: Հիշեցնենք, որ Google-ը վերջերս հայտարարել էր, որ մտադիր է YouTube-ի մի շարք տեսաալիքներին մատչումը վճարովի դարձնել: Ընկերությունը մտադիր էր այսպիսով եկամտի լրացուցիչ աղբյուր ապահովել: Հնարավոր է՝ Google-ը YouTube-ի որոշ ալիքներին ամսական բաժանորդագրության համար $1,99 վճար սահմանի: Ըստ Financial Times պարբերականի՝ նոր քաղաքականութունը կտարածվի 50 տեսաալիքների վրա,  ինչի շնորհիվ օպերատորները հնարավորություն կստանան կոնտենտի նոր տեսակներ ստեղծել, ինչպես օրինակ՝ հեռուստաաշուներ կամ ֆիլմեր:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում