Մայիսի 23-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ տեղի կունենան քննարկումներ` գազի սակագնի հնարավոր բարձրացման վերաբերյալ: Այս մասին այսօր` մայիսի 20-ին, հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկմանը կմասնակցի նաև էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Իսկ մայիսի 24-ին գյուղատնտեսության նախարար Սերգո կարապետյանի մասնակցությամբ կկազմակերպվեն քննարկումներ Արմավիրի մարզում կարկատահարության պատճառած վնասների վերաբերյալ:
Civilnet











