Գլխավոր Լրահոս

Հայաստանում դանդաղում է տնտեսական ակտիվության տեմպը

Հայաստանում դանդաղում է տնտեսական ակտիվության տեմպը

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում արձանագրված տնտեսական ակտիվության 8,7% ցուցանիշը չորս ամիսների կտրվածքով նվազել է մինչև 7,4%։

Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2013թ. ապրիլին» հրապարակման՝ տնտեսական ակտիվության տեմպի դանդաղումը պայմանավորված է առավելապես արդյունաբերության ոլորտում աճի կրճատմամբ։ Այսպես, այս տարվա չորս ամիսներին 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ ոլորտում արձանագրվել է 12,6% աճ, այն դեպքում, երբ առաջին եռամսյակում ցուցանիշը 15,8% էր։

Հաշվետու ժամանակահատվածում դանդաղել է նաև առևտրի շրջանառությունը. հունվար-ապրիլին շրջանառության ծավալներն աճել են 5,4%-ով, եռամսյակի կտրվածքով արձանագրվել էր 6,5% աճ։ Գյուղատնտեսության ոլորտում չորս ամիսների կտրվածքով աճը կազմել է 2,4%, ծառայության ոլորտում՝ 7,2%։

Անկումը շարունակվել է շինարարության և էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում։ Շինոլորտում անկումը կազմել է 6%. առաջին եռամսյակում ցուցանիշն ավելի մեծ էր՝ 6,5%։ Էլեկտրաէներգիայի արտադրությունը չորս ամիսներին կրճատվել է 0,7%-ով, ինչը ամբողջովին պայմանավորված է ներքին շուկայում սպառման ծավալների նվազմամբ։ Վերջին հանգամանքի օգտին է խոսում նաև այն, որ հաշվետու ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի արտահանումը «իրանական գազ-հայկական էլեկտրաէներգիա» սխեմայով ավելացել է մոտ 10%-ով։

ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝ այս տարվա չորս ամիսներին արտաքին առևտրի ծավալներն աճել են 2,8%-ով՝ կազմելով $1,75 մլրդ։ Աճը ամբողջովին ապահովել է արտահանման ավելացումը 16,1%-ով (արտահանումը կազմել է $454 մլն)։ Նույն ժամանակահատվածում ներկրման ծավալները կրճատվել են 1,1%-ով՝ մինչև $1,3 մլրդ։

Այս տարվա ապրիլին 12-ամսյա գնաճը կազմել է 3,9%, այն դեպքում երբ չորս ամիսների կտրվածքով միջին աշխատավարձերն աճել են 3% (ամսական միջին աշխատավարձի չափը կազմել է Դ141,3 հազ.)։ Ոչ պետական համակարգում միջին ամսական աշխատավարձերի աճը կազմել է 5% (մինչև Դ173,9 հազ.), պետական համակարգում՝ 2,4% (մինչև Դ113,4 հազ.)։ Անկախ պետական համակարգում աշխատավարձերի բարձրացման հանգամանքի՝ կրճատվել է աշխատակիցների գնողունակությունը։ Եթե հաշվի առնենք, որ հանրապետությունում միջին աշխատավարձի աճի տեմպը ավելի փոքր է եղել քան գնաճը, ապա անհասկանալի է առևտրի ծավալների 5,4% աճը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում