Yahoo-ն $1,1 մլրդ-ով կգնի Tumblr-ը

Ամերիկյան Yahoo! տեխնոլոգիական ընկերությունը հաստատել է Tumblr միկրոբլոգների ծառայությունը գնելու մասին լուրը: BBC-ն հաղորդում է, որ այս գործարքի համար Yahoo-ն կվճարի $1,1 մլրդ:
Անցած շաբաթ լրատվամիջոցները հաղորդագրություններ էին տարածել, թե Yahoo!-ի և Tumblr-ի ներկայացուցիչների միջև բանակցություններ են ընթանում: 2013թ. մայիսի 17-ին AllThigsD-ն հաղորդեց, թե Yahoo!-ն մտադրվել է գնել Tumblr-ը:
Հնարավոր գործարքի մասին հաղորդագրություն էր տարածել նաև Wall Street Journal պարբերականը` հաղորդելով, թե Yahoo!-ի տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել հավանություն տալ $1,1 մլրդ-ով Tumblr-ի ձեռքբերման պայմանագրին: Նշենք, որ Tumblr-ի օգտատերերի տարիքը տատանվում է 18-34-ի սահմաններում:
Ակնկալվում է, որ այսօր` մայիսի 20-ին, Yahoo-ն համաժողով կանցկացնի, որի շրջանակում, ըստ ամենայնի, պաշտոնապես կհաստատվի գործարքի մասին լուրը:
Թեմա
Civilnet










