Գլխավոր Լրահոս

Կառավարությունն ամեն ինչ արել է գազի թանկացումը չթաքցնելու համար. Տ. Սարգսյան

Կառավարությունն ամեն ինչ արել է գազի թանկացումը չթաքցնելու համար. Տ. Սարգսյան

Ազգային ժողովի այսօրվա` մայիսի 20-ի նիստում կառավարության ծրագրի ներկայացմանը կարկտահարությունից տուժածներին տրամադրվող օգնության և գազի սակագնի հնարավոր բարձրացման վերաբերյալ քննարկում ծավալվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի միջև:

Կարկտահարությունից տուժածների վերաբերյալ կառավարության օրերս անցկացրած խորհրդակցությունը տպավորիչ էր, սակայն այդպես էլ չհասկացա, թե ինչպես են 105 կարկտահար կայաններ «փուստ տվել», վարչապետին հարցրեց Փաշինյանը, ինչին ի պատասխան, Տ. Սարգսյանն առաջարկեց լսել մասնագետների կարծիքը:

«Հասկանալի է, որ շոշափելի և էական վնաս է հասցրել կարկուտը գյուղացիներին, և պետությունը պարտավոր է օգնություն տալ: Սակայն ասել, որ հակակարկտային կայանի առկայությունը հարյուր տոկոսով բացառում է վնասը, այդպիսի բան չկա»,- ասաց Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ կայաններն ընդամենը նվազեցնում են վնասների աստիճանը: Նա նշեց, որ կարկուտի դեմ պայքարի ավելի արդյունավետ միջոցներ կան, օրինակ` ցանցայինը, ինչը դա շատ ավելի թանկ է:

«Ձեր պատասխանն ապացուցում է իմ ասածը, որ տեսախցիկների առաջ խոստումներ եք տալիս օգնելու, սակայն հետո հույս ունենում, որ կմոռանանք Ձեր տված խոստումների մասին և ոչ մի բան էլ չեք անում»,- ասաց Փաշինյանը՝ պնդելով, որ կառավարությունը չի կատարում իր  տված խոստումները: Փաշինյանի խոսքով՝ ճիշտ կլիներ, որ ԱԺ ամբիոնից վարչապետը հայտարարեր, որ 2011-ից իրենք գիտեին գազի գնի բարձրացման մասին, սակայն չեն հայտարարել այդ մասին մինչև ընտրությունները:

Վարչապետը պատասխանեց, որ Փաշինյանի բնույթը օգնությունը չտեսնելն է: «Բյուջեից 3,5 միլիարդ դրամի առարկայական օգնություն է հասցվել: Ակնհայտ է, որ կառավարությունն ամեն ինչ արել է գազի գնի բարձրացումը չթաքցնելու համար»,- ասաց Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ իրենք բանակցել են գործընկերների հետ, որ չթանկանա, սակայն հեշտ չեն եղել այդ բանակցությունները և այսօր էլ շարունակվում են:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում