Գլխավոր Լրահոս

Պենտագոնին դուր է եկել Apple-ը

Պենտագոնին դուր է եկել Apple-ը
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը թույլատրել է ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության սարքավորումների կիրառումը սեփական ցանցերում, հաղորդում է Mashable-ը: Այս քայլը հնարավորություն կտա iPhone և iPad սարքավորումներին մրցակցության մեջ մտնել կանադական Blackberry և հարավորեական Samsung ընկերություննների սարքավորումների հետ: Պենտագոնի գաղտնի տեղեկատվական աշխատանքների կատարմանը կթույլատրվեն կոդավորման մի քանի ստանդարտներ պարունակող iOS 6 օպերացիոն համակարգով աշխատող սարքավորումները: Հիշեցնենք, որ 2013թ. մայիսի 2-ին Պենտագոնը հավանություն էր տվել իր ցանցերում Samsung-ի և Blackberry-ի մի քանի սարքավորումների օգտագործմանը: Խոսքը Samsung-ի թողարկած Android Knox պաշտպանված օպերացիոն համակարգի, BlackBerry 10 օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների, ինչպես նաև PlayBook պլանշետների մասին է, որոնք աշխատում են Enterprise Service 10 պաշտպանված օպերացիոն համակարգով: Հարկ է նշել, որ մինչ այժմ Պենտագոնի սմարթֆոնների մատակարարը միայն BlackBerry-ն էր: Ներկայում նախարարության 470 հազ. աշխատակիցներ օգտվում են BlackBerry-ի, 41 հազ-ը` Apple-ի,  8,7 հազ-ը` Android գաջեթներից:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում