Ներկայացվել է Sailfish օպերացիոն համակարգով աշխատող առաջին սմարթֆոնը

Հեռախոսներ արտադրող ֆիննական Nokia ընկերության նախկին աշխատակիցների հիմնած Jolla Mobile ստարտափը 2013թ. մայիսի 20-ին ներկայացրել է Sailfish OS օպերացիոն համակարգով աշխատող առաջին սմարթֆոնը, հաղորդում է Engadget-ը:
Նորույթն ունի երկմիջուկ պրոցեսոր, 4,5-դյույմանոց էկրան, 8 Մգպ տեսախցիկ, 16 Գբ ներքին հիշողություն, նաև LTE ցանցերի հետ մասնակի աշխատելու հնարավորություն և պլաստիկ կաղապար: Jolla սմարթֆոնը վաճառքում կհայտնվի 2013թ. վերջին: Սկզբնական շրջանում կվաճառվի եվրոպական երկրներում, իսկ ավելի ուշ` այլ երկրներում: Սմարթֆոնի արժեքը կլինի €399: Սարքավորման լուսանկարը տեղադրված է Jolla-ի կայքում:
Նշենք, որ Sailfish օպերացիոն համակարգը հիմնված է Linux միջուկի վրա: Հայտնի է նաև, որ այս սմարթֆոններում կարելի է գործարկել Android-ի համար նախատեսված բջջային ծրագրերը:
Sailfish-ը համարվում է Mer և Meego բջջային նախագծերի շարունակությունը: Meego օպերացիոն համակարգն օգտագործել է Nokia-ն, որի հիման վրա թողարկվել է Nokia N9 սմարթֆոնը:
Թեմա
Civilnet










