Այս տարվա հուլիսի 1-ից կառավարությունը նվազագույն աշխատավարձը կբարձրացնի մինչև 45 հազ. դրամ: Այս մասին այսօր` մայիսի 20-ին, Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Նվազագույն աշխատավարձն այսօր 35 հազ. դրամ է, և մենք մտադիր ենք այս ցուցանիշն էապես բարձրացնել: Մենք նախատեսում ենք հուլիսի 1-ից մինիմալ աշխատավարձը 35 հազ-ից դարձնել 45 հազ. դրամ»,- ասաց վարչապետը` պատասխանելով ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե ինչ գնահատական կտա նախորդ կառավարության գործունեությանը:
Ավելի վաղ ՍիվիլՆեթը գրել էր, որ կառավարությունը քննարկում է հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը 28,5%-ով բարձրացնելու հնարավորությունը, որի արդյունքում պետբյուջեի ծախսերը կավելանան Դ2 մլրդ-ով։ Եթե նույն չափով բարձրանա նաև բազային կենսաթոշակը, ծախսերը կավելանան ևս Դ10 մլրդ-ով։
Մարտի 18-ին լրատվամիջոցների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե կառավարությունում լրջորեն դիտարկվում է 2013թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի չափը բարձրացնելու հարցը: Ըստ նախագահի՝ քննարկվում է նաև թոշակների բարձրացման խնդիրը։
Civilnet











