Գլխավոր Լրահոս

Ստեղծվել է հովացման համակարգով հագեցած սմարթֆոն

Ստեղծվել է հովացման համակարգով հագեցած սմարթֆոն
Ճապոնական NEC տեխնոլոգիական ընկերությունը թողարկել է աշխարհում առաջին սմարթֆոնը, որը հագեցած է կենտրոնական պրոցեսորի հեղուկային հովացման համակարգով: Ինչպես հաղորդում է Mashable-ը, կանացի այս նոր` Medias X 06E սմարթֆոնը մյուս բոլոր հեռախոսներից ավելի քիչ կտաքանա: Նոր բջջային ծրագրերը, մասնավորապես` խաղերը, պահանջում են պրոցեսորի շատ ավելի հզոր ռեսուրսներ: Medias X 06E-ն ունի 1,7 ԳՀց հաճախականությամբ Qualcomm Snapdragon S4 Pro APQ8064 պրոցեսոր, որը ջերմամեկուսացնող խողովակների միջոցով միացված է սմարթֆոնի ներսում տեղադրված գրաֆիտային ռադիատորին, որի շնորհիվ էլ սարքավորման ներսում գտնվող ջերմությունը պահպանում է իր կայուն վիճակը: Սմարֆոնն ունի 4,7-դյույմանոց OLED էկրան, Exmor RS սենսորով 13,1 Մգպ տեսախցիկ և LTE մոդուլ, Adreno 320 գրաֆիկական արագացուցիչ, 2 Գբ օպերացիոն և 32 Գբ ներկառուցվող հիշողություն: Medias X 06E-ը աշխատում է Android 4.2 Jelly Bean օպերացիոն համակարգով: Հատկանշական է, որ նոր սմարթֆոնը համապատասխանում է IP58 չափանիշին, ինչի շնորհիվ սմարթֆոնը պաշտպանված է փոշուց և ջրից: 5 թիվը նշանակում է, որ որոշակի քանակությամբ փոշի հնարավոր է ներթափանցի սարքավորում, սակայն չի կարող խախանել սմարթֆոնի բնականոն աշխատանքը: 8 թիվը նշանակում է, որ սմարթֆոնն անխափան կարող է աշխատել մինչև 1մ խորությամբ ջրի տակ: 2013թ. հունիսին ճապոնական NTT DoCoMo բջջային օպերատորի բաժանորդնեն արդեն  կկարողանան ձեռք բերել Medias X 06E-ը: Սմարթֆոնը ներկայացված կլինի երկու գունային տարբերակով` վարդագույն և սպիտակ: Արժեքի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում