Գլխավոր Լրահոս

Պետբյուջեն չի կարող գազի սակագինը 30%-ով սուբսիդավորել. Գագիկ Մակարյան

Պետբյուջեն չի կարող գազի սակագինը 30%-ով սուբսիդավորել. Գագիկ Մակարյան

Մենք պետբյուջեում չունենք գազի սակագինը 30%-ով սուբսիդավորելու հնարավորություն: Մայիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը` անդրադառնալով կառավարության համապատասխան որոշմանը` գազի ակագինը 30%-ով սուբսիդավորելու մասին:

«Այդ գինը մենք ո՞ւմ գրպանից ենք պատրաստվում վճարել, ինչո՞ւ մենք պետք է մեզ դես ու դեն գցենք պարտատոմսեր կամ այլընտրանքային աղբյուրներ բյուջե ներգրավվելու համար»,- ասաց Մակարյանը` պահանջելով հստակեցնել` գազի թանկացման պատճառները քաղաքական են, թե տնտեսական:

«Մենք  պետք է պարզենք, թե ինչ սխալ ենք թույլ տվել մեր հարաբերությունների մեջ, որ Ռուսաստանը նման զգուշացնող կամ պատժող մոտեցում է ցուցաբերում մեր նկատմամբ»,- ասաց նա` նշելով, որ եթե Հայաստանի տնտեսությունը, վերջին հաշվով, կախված է գազից, իսկ այլընտրանքային աղբյուրներն առանձնապես արտահայտված չեն, ուրեմն ժամանակն է, որն անդրադարձ կատարվի դրան:

Մակարյանի խոսքով՝ եթե խնդիրը քաղաքական է, ապա Հայաստանը կարող է նույնպես քաղաքական խնդիր դնել՝ ասելով, որ այդ դեպքում ինքը Պարսկաստանի հետ կբանակցի` երկրորդ խողովակաշարն անցկացնելու համար:

«Բայց ոչ ոք այդ մասին չի խոսում, ուրեմն կարելի ենթադրել, որ չկա քաղաքական խնդիր: Իսկ եթե նայենք տնտեսական տեսանկյունից` ապա պարսկական գազն ավելի մոտ է և ավելի էժան»,- ասաց նա` հավելելով, որ Պարսկաստանը շատ ուրախ կլինի, որ իր երկրից արտահանում լինի, և այսօրվա էմբարգոյի պայմաններում, հնարավորություն կտրվի ընդլայնելու հարաբերությունները Հայաստանի հետ:

Մակարյանի կարծիքով` քննարկումներում պետք է ներգրավվեն բանկերը և բանկերի միությունները, քանի որ այս թանկացումները բանկերը խոցելի են դարձնում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում