Գլխավոր Լրահոս

iPad 5-ի փորձնական արտադրությունը կմեկնարկի մոտ ապագայում

iPad 5-ի փորձնական արտադրությունը կմեկնարկի մոտ ապագայում
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը 9,7-դյույմանոց էկրանով 5-րդ սերնդի iPad պլանշետի փորձնական արտադրությունը կսկսի մոտ ապագայում, իսկ մեծածախ վաճառքի կհանի 2013թ. հուլիսին: Ակնկալվում է, որ սեպտեմբերին iPad 5-ի մատակարարումների թիվը կկազմի 2-3 մլն, հաղորդում է Digitimes-ը: iPad 5-ը կունենա Retina էկրան, որի ապակե բաղադրիչը և շրջանակը նախորդների համեմատ կլինի ավելի բարակ, իսկ սենսորային բաղադրիչը G/G տեխնոլոգիայի փոխարեն պատրաստված կլին GF2 տեխնոլոգիայով, ինչը հնարավորություն կտա էկրանի երկու շերտի փոխարեն սահմանափակվել մեկով: Փորձագետների կարծիքով` այս հանգամանքը դրականորեն կանդրադառնա էկրանի բարակության վրա: Ավելին, հնարավոր է, որ էկրանի արտադրության մեջ կիրառվի նոր լուսադիոդային լուսավորման համակարգ: Արդյունքում նոր պլանշետը կլինի 25-33%-ով ավելի թեթև, քան իր նախորդ մոդելները: Նշենք, որ iPad 5-ի համար էկրանի արտադրությամբ կզբաղվեն հարավկորեական LG Display, Samsung Display և ճապոնական Sharp ընկերությունները:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում