Գլխավոր Լրահոս

«Թրանսփարենսիի» համար անակնկալ չէր ՊԵԿ նախագահի վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը

«Թրանսփարենսիի» համար անակնկալ չէր ՊԵԿ նախագահի վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի  ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ հայցին ի պատասխան ստացավ այն, ինչ ակնկալում էր: Այս մասին մայիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլի» ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանը՝ անդրադառնալով կենտրոնի կողմից էթիկայի հանձնաժողով ներկայացված հայցին և հանձնաժողովի եզրակացությանը, ըստ որի՝ Գագիկ Խաչատրյանը «Ապեյրոն» և «Մեգամոթորս» ընկերությունների առնչությամբ չի գտնվել շահերի բախման իրավիճակում:

«Գոհացնում է այն, որ երևում է` Էթիկայի հանձնաժողովը կատարել է որոշակի աշխատանք` հարցումներ, որոշակի հետաքննական աշատանքներ, սակայն  այդ աշխատանքները հեռու են կատարյալ լինելուց»,- ասաց Տիգրանյանը` նշելով, որ հանձնաժողովն այդ ընթացքում գործել է օրենսդրական լիազորությունների` իրեն տրված հնարավորությունների շրջանակում, սակայն այլ բան է, որ արվեր այդ լիազորությունների շրջանակից ավելին:

Ներկայացնելով եզրակացությունը` «Թրանսփարենսի ինթերնեշնլի» ներկայացուցիչը ասաց, որ իրենք նշել էին մոտ տասը ընկերություններ, որոնք կապվում են Գագիկ Խաչատրյանի կամ նրան կապակցված անձանց հետ, սակայն Էթիկայի հանձնաժողովի տված պարզաբանումների մեջ հիշատակված է ընդամենը վեց ընկերություն, որոնք այս կամ այն կերպ առնչվում են Խաչատրյանի ազգականներին կամ մերձավոր հարազատներին:

Տիգրանյանը նշեց, որ համաձայն եզրակացության` «Ապեյրոն» և «Մեգամոթորս» ընկերությունների անմիջական մասնակիցները Գագիկ Խաչատրյանի զավակներն են, իսկ «Մեգաֆուդ», «Մեգասպորտ», «Խրոնոգրաֆ», Ucom ընկերությունների բաժնետերեր կամ սեփականատեր համարվում են ՊԵԿ նախագահի հորաքրոջ կամ հորեղբոր զավակները:

«Մեր օրենսդրության համաձայն` հորաքրոջ կամ հորեղբոր զավակները չեն համարվում փոխկապակցված անձինք, սա նաև գուցե մեր օրենքի բացն է»,- ասաց հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչը` նշելով, որ այս պատճառով է, որ հանձնաժողովը եզրակացրել է, որ ՊԵԿ նախագահն այդ ընկերությունների հետ չի գտնվել շահերի բախման իրավիճակում:

Տիգրանյանը, սակայն, նշեց, որ Էթիկայի հանձնաժողովը եզրակացության երկրորդ կետում նշել է, որ մնացած այն դեպքերում, երբ ՊԵԿ նախագահն իր լիազորությունների շրջանակում կատարի որևէ գործողություն կամ ընդունի որևէ որոշում, որը կանդրադառնա «Ապեյրոն» կամ «Մեգամոթորս» ընկերությունների իրավական ռեժիմների վրա, ապա հանձնաժողովը պետք է ներկայացնի շահերի հնարավոր բախման վերաբերյալ տեղեկություն, որպեսզի մարմինը տա իր համապատասխան գնահատականը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում