Գլխավոր Լրահոս

Apple-ը թեստավորում է առաջին iWatch-ները. Bloomberg

Apple-ը թեստավորում է առաջին iWatch-ները. Bloomberg
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը սկսել է iWatch ժամացույցների փորձարկման աշխատանքները, հաղորդում է Bloomberg-ը: Apple-ը թեստավորում է թայվանական Ritek և YoungFast ընկերությունների արտադրության 1,5-դյույմանոց էկրանները, ինչպես նաև iOS օպերացիոն համակարգի օպտիմիլացված տարբերակը: Համաձայն Bloomberg-ի նախկինում հրապարակված տվյալների` iWatch–ում կկիրառվի iPhone և iPad սարքավորումների գործառույթների մի մասը, մասնավորապես` զանգեր կատարելու և զանգահարողին տեսնելու հնարավորությունները: Նշենք, որ iWatch-ի օգնությամբ հնարավոր կլինի քարտեզի օգնությամբ տեղեկանալ օգտագործողի գտնվելու մասին, ինչը նշանակում է, որ այս բաղադրիչի արտադրության ոլորտում Apple-ի հետ կհամագործակցի ամերիկյան Nike ընկերությունը, որն արտադրում է Nike FuelBand սարքավորումը: Այն աքսելերոմետրի օգնությամբ օրվա ընթացքում գրանցում է մարդու ֆիզիկական ակտիվոթյունը և Bluetooth-ով միանում iPhone-ին: Economic Times-ը հաղորդում է, որ ի սկզբանե Apple-ը մտադիր էր օգտագործել 1,8-դյույմանոց էկրանը, սակայն այնուհետ մտափոխվեց` համարելով, որ այդ չափը բավականին մեծ է նման ժամացույցի համար: Աղբյուրը նաև նշում է, որ ոչ պաշտոնական տվյալների համաձայն` չինական Foxconn ընկերությունն արդեն ստացել է iWatch ժամացույցների հազար օրինակի համար նախատեսված պատվեր: Փորձագետները նշում են, որ iWatch-ի մեծածախ վաճառքը կմեկնարկի շուտով: Հիշեցնենք, որ նախկինում Bloomberg-ը հաղորդել էր, որ Apple-ը ծրագրում էր ներկայացնել iWatch-ը 2013թ. հոկտեմբերին:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում