Գլխավոր Լրահոս

«Արարատբանկը» $1մլն-ի պարտատոմս է թողարկում

«Արարատբանկը» $1մլն-ի պարտատոմս է թողարկում

«Արարատբանկը» մայիսի 21-ին հայտարարեց արտարժութային արժեկտրոնային պարտատոմսերի 2-րդ թողարկման մասին: Բանկը թողարկել է $25 անվանական արժեքով 40 հազ. ոչ փաստաթղթային արժեկտրոնային արտարժութային պարտատոմս։ Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը սահմանված է 8,5%, իսկ շրջանառության ժամկետը` 36 ամիս։ Ընդհանուր առմամբ, $1 մլն ծավալով պարտատոմսերի տեղաբաշխումը կիրականացվի մայիսի 23-ից հունիսի 13-ը:

Կայացած ասուլիսին բանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանն ասաց, որ տեղաբաշխումից ստացված միջոցները բանկը ծրագրում է ուղղել տնտեսության վարկավորմանը:

Նա նշեց, որ մինչ այժմ բանկի կողմից թողարկված պարտատոմսերն ունեցել են բարձր պահանջարկ. դրամային պարտատոմսերի 4 թողարկումների ընդհանուր շրջանառությունը շուկայում կազմել է շուրջ Դ1 մլրդ, իսկ նախորդ դոլարայիններինը՝ $466 հազ.:

Պարտատոմսերը ցուցակվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում: Ասուլիսին ներկա ֆոնդային բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանը նշեց, որ նոր տեղաբաշխումն ավելի դյուրին է լինելու ներդրողների համար, քանի որ այն իրականացվում է դեպոզիտար համակարգի նոր մոդելի պայմաններում, երբ բոլոր անհրաժեշտ ձևակերպումներն իրականացվում են անմիջապես հաշվի օպերատորի կողմից և այլևս չկա դեպոզիտարիա այցելելու կարիք:

Նշենք, որ «Արարատբանկը» 2012թ. հոկտեմբերին տեղաբաշխել էր ևս $1 մլն-ի արտարժութային պարտատոմսեր` 36 ամիս շրջանառության ժամկետով և 9% տարեկան եկամտաբերությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում