1 տերաբայթ անվճար հիշողություն` Flickr-ի յուրաքանչյուր օգտատիրոջը

Ամերիկյան Yahoo! տեխնոլոգիական ընկերությունը թողարկել է Flickr ֆոտոծառայության նոր տարբերակը, որում շտկվել են ծառայության բոլոր թույլ կողմերը, հաղորդում է Mashable-ը: Թարմացվել է ծառայության դիզայնը` դառնալով ավելի ֆունկցիոնալ և ժամանակակից: Flickr-ը թարմացվել է նաև Android օպերացիոն համակարգի համար:
Flickr-ում արդեն հնարավոր է տեղադրել ամբողջական չափերի լուսանկարներ: Նախորդ տարբերակում առկա էին չափերի սահմանափակումներ: Իսկ ֆոտոծառայության ամենակարևոր փոփոխությունը յուրաքանչյուր օգտատիրոջ համար տրամադրվող անվճար 1 տերաբայթ հիշողությունն է:
Flickr-ի անվճար տարբերակում հնարավոր էր ներբեռնել ամսական մինչև 300 Մգբ լուսանկար:
Հատկանշական է, որ Yahoo!-ն թարմացնում է Flickr-ը հենց այն ժամանակ, երբ ամերիկյան Google-ը դանդաղորեն ոչնչացնում է իր Picasa ֆոտոծառայությունը:
Թեմա
Civilnet










