Գլխավոր Լրահոս

Ամփոփվել է «Թվինինգի» մեկամյա գործունեությունը Հայաստանում

Ամփոփվել է «Թվինինգի» մեկամյա գործունեությունը Հայաստանում

Լուսանկարը` Customs.am-ի

ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՀՀ մաքսային ծառայությանն աջակցող «Թվինինգ» ծրագիրը հատել է նախատեսված ծրագրային ժամանակահատվածի կեսը, հաղորդում են Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունից: Ձեռքբերված արդյունքներին անդրադառնալու, ինչպես նաև մաքսային բարեփոխումների հետագա ընթացքը քննարկելու նպատակով մայիսի 21-ին կայացել է գիտաժողով «ՀՀ մաքսային օրենսդրության արդիականացումը» խորագրով:  

«Թվինինգ» ծրագրի փորձագետների աջակցությամբ արդեն իսկ մշակվել և ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնական կայքում տեղադրվել են մաքսային արժեքի և դասակարգման ընթացակարգերի վերաբերյալ երկու ուղեցույց, կայքում նաև ստեղծվել է առանձին ենթաբաժին, որտեղ և տեղադրվել են բողոքարկման բոլոր ընթացակարգերը: Ներկայում «Թվինինգ» ծրագիրը թևակոխում է նոր փուլ. առաջարկություններից և վերլուծություններից արդեն անցում է կատարվում կոնկրետ միջոցառումների իրագործմանը: 

Ծրագրի ավարտին ակնկալվում է համակարգում կիրառել ԵՄ չափանիշներին և ընթացակարգերին համապատասխան մաքսային հսկողություն` ներառելով նախաբացթողումային մաքսային ձևակերպումների գործընթացում գտնվող հսկողության իրականացման և հետբացթողումային հսկողության ընթացակարգերը: Ծրագրով խնդիր է դրվել, տնտեսվարող սուբյեկտների և քաղաքացիների համար շոշափելի դարձնել մաքսային ոլորտում մեկնարկած բարեփոխումները:

«Մաքսային համակարգի բարեփոխումներն իրականացվում են տարբեր ուղղություններով, մասնավորապես մաքսային ընթացակարգերի պարզեցում, բիզնեսի համար շահավետ պայմանների ստեղծում, էլեկտրոնային հայտարարագրման և վճարների համակարգի, ինչպես նաև ամբողջական «Կանաչ ուղու» ներդրում: Նշված ուղղություններով արդեն իսկ նկատվում է զգալի առաջընթաց, սակայն, հաշվի առնելով մաքսային վարչարարության կատարելագործման պարբերական բնույթը, մենք շարունակում ենք համակարգի գործունեության չափանիշներն ու ընթացակարգերը համապատասխանեցնել եվրոպական ստանդարտներին»,- ասել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը` ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` նշելով, որ «Թվինինգ» ծրագրի ավարտից հետո նոր որակի համագործակցությունը Լիտվայի և Ֆինլանդիայի մաքսային ծառայությունների հետ կշարունակվի:

Ըստ «Թվինինգի» երկարաժամկետ խորհրդատու Վիդա Միցկիենեի՝ ՀՀ օրենսդրությունն ու գործնական ընթացակարգերն անհրաժեշտ է վերանայել «ԵՄ և ՀՀ միջև Խոր և համապարփակ ազատ առևտրի» համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների շրջանակում:

«Կարևոր է հասնել ԵՄ և ՀՀ մաքսային օրենսդրությունների ներդաշնակեցմանը, ինչպես նաև մաքսային գործում ներմուծել եվրոպական չափանիշներ առևտրի դյուրացման նպատակով: Մեր ծրագրի նպատակն է ՀՀ մաքսային մարմնին ցուցաբերել կայուն աջակցություն, որը համահունչ է ԵՄ չափանիշներին և ծառայում է ՀՀ քաղաքացիների ու գործարար հանրության օրինական պահանջներին»,- նշել է Վիդա Միցկիենեն:  

Նշենք, որ «Թվինինգ» ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանում նպաստել ԵՄ չափանիշներին ու ընթացակարգերին համապատասխան մաքսային հսկողության ընթացակարգերի կատարմանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում