Գլխավոր Լրահոս

Աշխարհի ամենաթանկ ՏՏ բրենդները. MBO

Աշխարհի ամենաթանկ ՏՏ բրենդները. MBO
Բրիտանական Millward Brown Optimor (MBO) հետազոտական ընկերությունը, որը WPP հեռահաղորդակցային խմբի մաս է կազմում, ներկայացրել է 2013թ. ՏՏ ոլորտի ամենաթանկ բրենդների վարկանիշը, որը գլխավորել է ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը: Մեկ տարում բրենդն արժևորվել է 1%-ով` կազմելով $185 մլրդ: Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են ամերիկյան Google և IBM բրենդերը: Google բրենդն այս տարի թանկացել է 5%-ով` կազմելով $113,6 մլրդ, իսկ IBM բրենդն էժանացել է 3%-ով` կազմելով $112 մլրդ: Վարկանիշի լավագույն տասնյակում է նաև ամերիկյան Microsoft ընկերությունը, որի բրենդը վերջին մեկ տարում արժեզրկվել է 9%-ով` կազմելով $69,8 մլրդ: Բջջային սարքավորումների շուկայում Apple-ի գլխավոր մրցակիցը, ըստ MBO-ի, հարավկորեական Samsung Electronics ընկերությունն է: Վերջինիս բրենդը նույն ժամանակահատվածում թանկացել է 51%-ով` կազմելով $21,4 մլրդ և գրավել է MBO վարկանիշի 30-րդ հորիզոնականը: Էլեկտրոնային մանրածախ առևտրի ոլորտում ամենաթանկ բրենդը hամաշխարհային խոշորագույն Amazon.com Inc. օնլայն ռիթեյլերն է, որը գնահատվել է $45,7 մլրդ` մեկ տարում բրենդն արժևորելով 34%-ով: Համաշխարհային խոշորագույն առցանց աճուրդի` eBay-ի բրենդն արժևորվել է 40%-ով` կազմելով $17,7 մլրդ: Վարկանիշի 31-րդ հորիզոնականում է Facebook սոցցանցը, որի բրենդը գնահատվում է $21,3 մլրդ, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ այն արժեզրկվել է 36%-ով: Ամերիկյան Yahoo! տեխնոլոգիական ընկերությանը բաժին է ընկել 92-րդ հորիզոնականը` $9,8 մլրդ արժողությամբ բրենդով:
Apple 185,071 1%
Google 112,536 -3%
IBM 112,536 -3%
Microsoft 69,814 9%
SAP 34,365 34%
Tencent 27,273 52%
Samsung 21,404 51%
Facebook 21,261 36%
Baidu 20,443 -16%
Oracle 20,039 11%
Accenture 16,503 2%
HP 16,362 29%
Intel 13,757 -12%
Siemens 12,331 16%
Cisco 11,816 -11%
Yahoo! 9,826 -
Sony 7,786 -9%
Dell 4,939 -25%
Philips 4,739 -
Canon 4,539 33%
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում