Գլխավոր Լրահոս

LG-ն առաջիկա օրերին կներկայացնի իր ճկվող էկրանները

LG-ն առաջիկա օրերին կներկայացնի իր ճկվող էկրանները
Էլեկտրատեխնիկա արտադրող հարավկորեական LG ընկերությունը Կանադայի Վանկուվեր քաղաքում մայիսի 19-24-ը ընթացող Society for Information Display (SID 2013) համաժողովի շրջանակում պատրաստվում է ներկայացնել 1 մմ հաստությամբ նոր` 5-դյույմանոց ճկվող HD էկրանը, հաղորդում է Cnet-ը: LG-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ընկերությունը մտադիր է ակտիվորեն զարգացնել այս ուղղությունը` առաջարկելով ապագայի սմարթֆոններում այս էկրաններն օգտագործել: Ակնկալվում է, որ այդպիսի էկրաններով սարքավորումները չեն ունենա էկրանների շրջանակներ և հագեցած կլինեն դեպի տարբեր կողմեր ճկվելու հնարավորությամբ: Նոր էկրաններն ունեն ցածր էներգաօգտագործում և գործնականում չեն տաքանում: Ճկվող էկրանների մեծածախ արտադրությունը նախատեսված է սկսել 2013թ. վերջին եռամսյակում: Էկրանների գնի մասին LG-ն դեռ տեղեկություններ չի հաղորդում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում