Գլխավոր Լրահոս

iPhone օգտագործողների գոհունակությունը նվազել է. վիճակագրություն

iPhone օգտագործողների գոհունակությունը նվազել է. վիճակագրություն
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության iPhone սմարթֆոնների օգտագործողները անցած տարվա համեմատ ավելի քիչ են բավարարված իրենց գաջեթով: Այս մասին հաղորդում է BusinessInsider-ը` վկայակոչելով Ամերիկացի սպառողների բավարարվածության ինդեքսի (ACSI) հրապարակած վիճակագրությունը: Apple-ն այս տարի կորցրել է սպառողների բավարարվածության 2%-ը, այն դեպքում, երբ էլեկտրատեխնիկա արտադրող հարավկորեական Samsung-ն արձանագրել է այս ցուցանիշի 7-տոկոսանոց աճ: Չնայած Apple-ի վարկանիշի նվազման` iPhone օգտագործողներն ավելի գոհ են իրենց սմարթֆոններից, քան այլ բրենդների սմարթֆոնների օգտագործողները: Սպառողական գոհունակության ցուցանիշի անկում են արձանագրել նաև հարավկորեական LG և թայվանական HTC ընկերությունները, իսկ կանադական BlackBerry-ի ցուցանիշը մնացել է անփոփոխ: Վարկանիշը կազմվել է 70 հազ. ամերիկացիների շրջանում կատարված հարցումների հիման վրա:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում