Գլխավոր Լրահոս

Google-ը հայտարարել է Checkout ծառայության փակման մասին

Google-ը հայտարարել է Checkout ծառայության փակման մասին
Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է 2013թ. նոյեմբերի 20-ից Checkout ինտերնետ վճարման համակարգը փակելու մասին, ինչպես նաև վաճառողներին զգուշացրել է վճարային մեկ այլ համակարգի ընտրության անհրաժեշտության մասին, հաղորդում է Mashable-ը: Checkout համակարգը թողարկվել է 2006թ., սակայն ներկայում այն միավորված է Google Wallet վճարային համակարգի հետ, որը մասնագիտացած է բջջային վճարումների ուղղությամբ: Վճարային համակարգերն ինտեգրվել են անցած տարվա նոյեմբերին: Համատեղ համակարգը պետք է հաջողությամբ մրցակցի PayPal համակարգի հետ: Կորպորացիան նաև հավելել է, որ ներկայում հիմնական ուղղությունը լինելու է Wallet-ը: Google Play-ի ծրագրերի մշակողները պետք է անցում կատարեն Google Wallet Merchant Center տեխնոլոգիային, որի միջոցով ֆինանսական փոխգործարքներ կիրականացվեն: Հիշեցնենք, որ Google Wallet ծառայության օգնությամբ էլեկտրոնային նամակին հնարավոր է կցել գումար, ճիշտ այնպես, ինչպես փաստաթղթերի դեպքում է: Gmail-ի ինտերֆեյսի ստորին  մասում դոլարի տեսքով լրացուցիչ ստեղն կավելանա, որը նախատեսված է գումարի ամրակցման համար:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում