Անսահմանափակ ինտերնետ` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կանխավճարային բաժանորդների համար

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ներկայացնում է նոր` BIT ծառայությունը, որի շնորհիվ կանխավճարային բաժանորդները կարող են բջջային հեռախոսից օգտվել անսահմանափակ ինտերնետից` ֆիքսված գումարի դիմաց, ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:
BIT ծառայության գործողության ժամկետն է 30 օր, իսկ ակտիվացումն արժե 2,5 հազ. դրամ: Տրամադրվող անսահմանափակ ինտերնետի առավելագույն արագությունն է 384 Կբիթ/վրկ:
Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *777*30#, իսկ կարգավիճակը կարելի է ստուգել՝ ուղարկելով *777# հրահանգը:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով կամ սպասարկման կենտրոններից որևէ մեկը:
Թեմա
Civilnet










