Գլխավոր Լրահոս

Apple-ի նախկին աշխատակիցը կզբաղվի Intel-ի «նոր սարքավորումներով»

Apple-ի նախկին աշխատակիցը կզբաղվի Intel-ի «նոր սարքավորումներով»
Ամերիկյան Intel Corp. տեխնոլոգիական ընկերության նորանշանակ գլխավոր տնօրեն Բրայան Կրզանիչն անմիջապես անցել է ընկերության վերակազմակերպման աշխատանքներին, հաղորդում է Reuters-ը: Անցած շաբաթ նա խոստացել էր ակտիվացնել բջջային սարքավորումների համար նոր լուծումների որոնմանն ուղղված աշխատանքները, իսկ նախօրեին հայտնվել են այս ոլորտում կատարվող առաջին քայլերի մասին լուրերը: Reuters-ի հաղորդմամբ` Intel-ում ստեղծվում է առանձին ստորաբաժանում, որի նպատակն է մրցակիցներից հետ նվաճել բջջային սարքավորումների շուկայում իր մասնաբաժինը: Նոր ստորաբաժանման շնորհիվ տեխնոլոգիայի և բիզնեսի ոլորտում օգտագործելով գերժամանակակից նորարարությունները` Intel-ը կառաջարկի այնպիսի արտադրանք, որն ունակ կլինի ստեղծել նոր շուկաներ և դրանցում դառնալ առաջատար: Հատկանշական է, որ նոր ստորաբաժանումը կգլխավորի ամերիկյան Palm և Apple տեխնոլոգիական ընկերությունների նախկին աշխատակից Մայք Բելը: Վերջին տարիներին նա Intel-ի բջջային պրոցեսորների գծով ղեկավարներից մեկն էր:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում