Գլխավոր Լրահոս

«Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակիչ փուլը` մայիսի 25-ին

«Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակիչ փուլը` մայիսի 25-ին
Արզնի քաղաքի ուսումնական օդանավակայանում մայիսի 25-ին կկայանա «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակիչ փուլը, ասված է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տարածած հաղորդագրությունում: Մրցույթին մասնակցում է 5 թիմ: Մասնակիցները նախագծել ու պատրաստել են թռչող այնպիսի սարքեր (քուադրոքոփթեր, օդանավ), որոնք թռիչքի ընթացքում ուսումնասիրում են տարածքը, հասկանում տեղորոշման համար նախատեսված նշանները, առցանց ուղարկում են պատկերները, գտնում հատուկ նշանատեղը, նետում մինչև 300 գ բեռ և վերադառնում են մեկնարկային կետ: Ռոբոտի թռիչքը և վայրէջքը կարող է կատարվել թե՛ ինքնակառավարմամբ, թե՛ հեռակառավարմամբ: Մրցույթի ընթացքում այցելուներն ականատես կլինեն նաև թռչող սարքերի օդային մարտի, որը կներկայացվի Ավիամոդելային սպորտի ազգային ասոցիացիայի կողմից:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում