Samsung-ը համաշխարհային շուկա է մատակարարել 10 մլն Galaxy S4

Էլեկտրատեխնիկա արտադրող հարավկորեական Samsung ընկերության թողարկած` Android օպերացիոն համակարգով աշխատող Galaxy S4 սմարթֆոնի մատակարարումները մոտ մեկ ամսում կազմել են 10 մլն, հաղորդում է Mashable-ը:
Samsung-ի տվյալների համաձայն` ամբողջ աշխարհում ամեն վայրկյան վաճառվում է 4 միավոր Galaxy S4:
Հիշեցնենք, որ Galaxy S4-ի վաճառքները պաշտոնապես մեկնարկել են ապրիլի 27-ին` միաժամանակ 60 երկրում: Ընկերությունը նշում է, որ նման արագությամբ չի վաճառվել իր ոչ մի գաջեթ: Galaxy S3-ը S4-ի այս ցուցանիշին հասել է 50 օրվա ընթացքում, իսկ Galaxy S2-ը` 5 ամսում:
Հատկանշական է, որ Samsung-ն այս դեպքում հրապարակում է ոչ թե վերջնական սպառողներին վաճառքների ցուցանիշները, այլ ռիթեյլերներին և բջջային օպերատորներին կատարած մատակարարումների թիվը:
Համեմատության համար նշենք, որ ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության iPhone 5 սմարթֆոնը վաճառքի առաջին 3 օրում իրացվել է 5 մլն օրինակով:
Թեմա
Civilnet










