Գլխավոր Լրահոս

$30 մլն Հայաստանի ոռոգման համակարգի արդիականացմանը` ՀԲ-ից

$30 մլն Հայաստանի ոռոգման համակարգի արդիականացմանը` ՀԲ-ից

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը մայիսի 22-ին հաստատել է Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակում $30 մլն վարկի հատկացումը Հայաստանին:

Ինչպես հաղորդում են ՀԲ հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունից, ծրագիրը պետք է կօժանդակի ՀՀ կառավարության շարունակական աշխատանքներին, որոնք ուղղված են չորս թիրախային ոռոգման համակարգերի միջոցով արդյունավետ, ոչ ծախսատար և կայուն ոռոգում ապահովելուն` սպառելով ավելի քիչ էներգիա և ջուրը սպառողներին ժամանակի հասցնելով:

«Բանկի կողմից գյուղատնտեսության ոլորտին ցուցաբերվող աջակցությունը մեկնարկել է այն ժամանակ, երբ կառավարությունը ձգտում էր մեղմել ռիսկերը ենթակառուցվածքների բարելավման և մասնակցային ոռոգման պրակտիկայի միջոցով»,- նշել է Հայաստանում ՀԲ բանկի գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափին:

«Մեր նպատակն է օգնել ջրօգտագործողների ընկերությունների կառավարման բարելավմանը` առանձին ջրօգտագործողներին ավելի շատ տեղեկություններ ապահովելու ու իրենց մտահոգություններն ու շահերը բարձրաձայնելու հնարավորություն ընձեռելու միջոցով»,- իր հերթին ասել է Գյուղի զարգացման հարցերով ՀԲ ավագ մասնագետ, ծրագրի մշակման թիմի ղեկավար Ջուզեպպե Ֆանտոցին:

Հիմնական ներդրման նպատակը շահագործման ծախսերի կրճատումն է` պոմպային ոռոգման չորս համակարգեր ինքնահոս համակարգերի վերածելու ճանապարհով: Ոռոգման համակարգերի արդիականացման առաջարկվող ծրագրով կֆինանսավորվեն ինքնահոս ոռոգման համակարգերի ձևավորման աշխատանքներ Մեղրիում, Գեղարդալճում, Բաղրամյան-Նորակերտում և Քաղցրաշենում: Ընտրված 13 պոմպային ոռոգման համակարգերի հետ կապված կվերականգնվեն շուրջ 52 կմ երկարությամբ  ջրանցքներ, որպեսզի նվազեցվեն պոմպերով մղված բարձր ինքնարժեք ունեցող ոռոգման ջրերի կորուստները: Այս ջրանցքներին ուղղված ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ապահովել պոմպերով մղված բարձր ինքնարժեք ունեցող 20 մլն խմ ջրի խնայողություն:

Բացի էլեկտրաէներգիայի խնայողությունից, որը կկազմի 38 միլիոն կվ/ժ-ից մի փոքր ավելի, ինչը կազմում է Հայաստանի ոռոգման համակարգի համար պահանջվող էլեկտրաէներգիայի շուրջ 30%-ը, ծրագիրը նաև թույլ կտա ներկայում սպասարկվող տարածքների համար բարելավել ջրի առկայությունը: Սա թույլ կտա, որ նախկինում ոռոգվող 2400 հա հողատարածք վերստին դառնա ոռոգելի, ինչը կհանգեցնի գյուղատնտեսական արտադրանքի ավելացմանը:

Նշվում է, որ աշխատանքների բարելավումից ու ծառայությունների մատուցման ավելի մեծ հնարավորություններից կշահեն ծրագրի հիմնական շահառուները` ջրային տնտեսության երկու պետական գործակալությունները և ջրօգտագործողների 44 ընկերությունները: Մասնավորապես` իրազեկման աշխատանքները կօգնեն ջրօգտագործողների ընկերությունների գործունեության թափանցիկության մեծացմանը:

Նշենք, որ ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է $37,5 մլն, որից $7,5 մլն-ը հատկացնում է ՀՀ կառավարությունը: Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի այս նպատակային ներդրումային վարկը ունի 30 տարի մարման ժամկետ և 5 տարվա արտոնյալ ժամանակաշրջան: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում