Գլխավոր Լրահոս

Գազը հնարավոր է` թանկանա 18%-ով, էլեկտրաէներգիան`27%-ով

Գազը հնարավոր է` թանկանա 18%-ով, էլեկտրաէներգիան`27%-ով

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաշվարկել է, որ Հայաստան առաքվող ռուսական գազի գնի բարձրացման հետևանքով բնակչության համար գազը 1 խմ-ի հաշվով կարող է թանկանալ 24 դրամով, իսկ էլեկտրաէներգիան` 7-8 դրամով`1 կվտ/ժ-ի հաշվով։ Այս մասին այսօր` մայիսի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը:

Նրա խոսքով` հանձնաժողովն արդեն ուսումնասիրել է «ՀայՌուսգազարդ»-ի հայտը և հաշվարկել, որ բնակչության համար գազի սակագինը կարող է բարձրանալ մինչև 156 հազ. դրամ/1000 խմ` հիմք ընդունելով ռուսական գազի ձեռքբերման $189/1000 խմ գինը: 

Ըստ Բաղրամյանի` էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման համար հիմք է հանդիսացել վերջնական սպառողների համար գազի գնի բարձրացումը, էներգետիկ համակարգում ջէկերի մասնաբաժինը, փոխարժեքի գործոնը, աէկի անվտանգության խնդիրները, աշխատավարձի բարձրացման հարցը:

Նշենք, որ ներկայում բնակչությունը 1 խմ գազի դիմաց վճարում է 132 դրամ, իսկ 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի դիմաց` 30 դրամ (գիշերային սակագինը` 20 դրամ): Նախատեսվում է, որ 1 խմ գազը կթանկանա 18%-ով, իսկ էլեկտրաէներգիան` մոտ 27%-ով:

Ըստ էության` գազի գնի և էլեկտրաէներգիայի սակագինը հաշվարկելիս ՀԾԿՀ-ն հիմք է ընդունել վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնական նամակը, ըստ որի` կառավարությունը պատրաստվում է սուբսիդավորել ռուսական գազի $270/1000 խմ սակագնի 30%-ը:

Հատկանշական է, որ կառավարությունը դեռ այդպես էլ չի ներկայացրել, թե ինչ միջոցների հաշվին է իրականացնելու սուբսիդավորումը, որի համար, նախնական հաշվարկներով, անհրաժեշտ էր $140 մլն:

Մայիսի 12-ին «ՀայՌուսգազարդը» դիմել էր ՀԾԿՀ-ին վերջնական սպառողների համար գազի գինը վերանայելու հայտով: Ընկերությունն առաջարկում էր բնակչության համար գազի գինը բարձրացնել 67%-ով`մինչև 221 հազ. դրամ/1000 խմ, խոշոր գազասպառողների համար` 61,3%-ով` մինչև $392,05/1000 խմ: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում