Անհայտ վիրուս Skype-ում

Ինտերնետային հեռախոսակապի Skype խոշորագույն ծառայության օգտատերերն այսօր` մայիսի 23-ին, տարօրինակ հաղորդագրություններ են ստանում, որոնցում ծանուցում է ինչ-որ լուսանկարի մասին և անհայտ կայքի հղում, հաղորդում է Cnet-ը:
Նշված հղումով անցնելուց հետո ծառայությունը սակայն դադարեցնում է իր աշխատանքը: Մյուս կողմից` օգտատիրոջ ընկերները նրան շարունակում են տեսնել օնլայն կարգավիճակում, սակայն չեն կարողանում կապ հաստատել նրա հետ: Բացի այդ` տվյալ օգտատիրոջ վնասված անձնական էջից ավտոմատ կերպով վիրուսակիր հաղորդագրություններ են ուղարկվում այլ օգտատերերի: Թե կոնկրետ ինչ վիրուսի մասին է խոսքը, դեռ հայտնի չէ, սակայն փորձագետները խորհուրդ են տալիս փոխել Skype-ի իրենց օգտահաշվի գաղտնաբառերը:
Թեմա
Civilnet










