HTC-ն ներկայացրել է երկքարտանի Desire 600 սմարթֆոնը

Էլեկտրատեխնիկա արտադրող թայվանական HTC ընկերությունը ներկայացրել է Android օպերացիոն համակարգով և երկու sim քարտով աշխատող նոր` Desire 600 սմարթֆոնը, հաղորդում է Mashable-ը:
Desire 600-ի երկու sim քարտերը միաժամանակ կարող են ակտիվ լինել, այսինքն օգտագործողները հնարավորություն ունեն հենց հեռախոսազրույցի ընթացքում մի քարտից մյուսը անցում կատարել: Սմարթֆոնն ունի 1,2 ԳՀց հաճախականությամբ քառամիջուկ Qualcomm Snapdragon 200 պրոցեսոր, 1 Գբ օպերացոին և 8-64 Գբ microSD ներկառուցվող հիշողություն, 8 Մգպ հիմնական և 1,6 Մգպ երկրորդային տեսախցիկներ, 4,5-դյույմանոց էկրան:
Desire 600-ը երկրորդն է HTC One-ից հետո, որն ունի Sense 5 օգտատիրական ինտերֆեյս (միջերես):
Թեմա
Civilnet










