Գլխավոր Լրահոս

Հայաստանի «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը երկու տարեկան է

Հայաստանի «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը երկու տարեկան է

2013թ. մայիսին Հայաստանի «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը նշում է հիմնադրման երկրորդ տարեդարձը: Կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն` երկու տարվա ընթացքում այն հասցրել է ճանաչվել իբրև վայր, որտեղ հանդիպում են նորարար միտքն ու այն իրականություն դարձնելու պատրաստակամություն և կարողություն ունեցող ՏՏ մասնագետներ, ուսանողներ, բիզնեսի, պետական համակարգի, քաղաքացիական հասարակության, դոնոր կազմակերպությունների, վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչներ:

«Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի հիմնումը հայկական ՏՏ ոլորտի վերջին շրջանի  դինամիկ զարգացման տրամաբանական արդյունքն է: Ոլորտի աճը, սեփական արտադրանքի ավելացումը և դրա ներկայությունը համաշխարհային շուկայում,  վերազգային կազմակերպությունների հետաքրքրությունը և ներկայությունը Հայաստանում, երիտասարդների շրջանում ձեռներեցության ձգտումը և նորանոր ձեռնարկությունների հիմնումը հրամայական են դարձնում նմանատիպ միջավայրի գոյությունը:

Իր գործունեության երկու տարվա ընթացքում «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի կարողությունների զարգացման բաղադրիչի շրջանակում իրականացված տեխնոլոգիական և բիզնես հմտությունների կարճաժամկետ ու երկարաժակետ դասընթացներին և սեմինարներին մասնակցել է ավելի քան 2000 ուսանող ՀՀ տարբեր բուհերից: 

Նորարար գաղափարների բացահայտմանն ուղղված շուրջ 10 մրցույթներին մասնակցել են 100-ից ավել թիմեր: Այդ մրցույթների ընթացքում ներկայացված և մշակված լավագույն գաղափարների մեծ մասն այսօր շուկայում են կամ պատրաստ են մուտք գործել հայաստանյան և արտասահմանյան շուկաներ:

«Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի աջակցությունը ստացած թիմերից մի քանիսը գրանցված են իբրև նորաստեղծ ընկերություններ կամ գրանցման փուլում են՝ BigBrain, 4car.am, eagro.am, Apollosoft, Clean H2O, Lionsharp Solutions և այլն: 

Կենտրոնը 2012թ. ամռանը սկսել է իրականացնել կարճաժամկետ պրակտիկայի ծրագիր՝  հայաստանյան առաջատար ՏՏ ընկերությունների հետ համատեղ: Ընդամենը մի քանի ամսում տեսական և գործնական հմտությունները խորացնելու և արդյունքում երաշխավորված աշխատատեղով ապահովելու այս մոդելի արդյունքները գերազանցել են բոլոր սպասումները` ապահովելով մասնակիցների 90%-ի զբաղվածություն:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում