Գլխավոր Լրահոս

Яндекс-ը թողարկել է իր երաժշտական ծառայության Android տարբերակը

Яндекс-ը թողարկել է իր երաժշտական ծառայության Android տարբերակը

Ռուսական Яндекс ինտերնետային ընկերությունը հայտարարել է Android օպերացիոն համակարգի համար Яндекс.Музыка երաժշտական ծառայության բջջային ծրագրի թողարկման մասին, հաղորդում է Cnet-ը:

Ծրագիրը հնարավորություն է տալիս օգտվել 8,5 մլն կատարումներից, ինչպես նաև ձայնային այն ֆայլերից, որոնք օգտատերն ինքն է տեղադրել գաջեթի հիշողության մեջ: Բջջային ծրագիրն աշխատում է նաև օֆլայն ռեժիմում, ներառում է որոնման ինտելեկտուալ միջոցներ, երաժշտության ճանաչման գործառույթ:

Բջջային ծրագրի հնարավորությունների անսահմանափակ օգտագործման համար հարկավոր է բաժանորդագրվել: Բջջային ծրագրի միջոցով բաժանորդագրությունն արժե ամսական մոտ $6, իսկ վեբ տարբերակի դեպքում` մոտ $4: Նշենք, որ Яндекс.Музыка-ից օգտվելու համար բաժանորդագրությունը պարտադիր չէ:

Яндекс.Музыка-ն նախատեսված է Android 2.3 և ավելի բարձր տարբերակների համար: Այն հնարավոր է բեռնել Google Play օնլայն խանութից:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում