Գլխավոր Լրահոս

Այս տարի մենք համախառն բերքի մեծ կորուստներ չենք ունենա. Սերգո Կարապետյան

Այս տարի մենք համախառն բերքի մեծ կորուստներ չենք ունենա. Սերգո Կարապետյան

Կարկտահարությունից գրանցված վնասը շուրջ Դ25 մլրդ է. նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը «Հ1»-ի «Հարցազրույց» հաղորդման տաղավարում: «Սակայն այս տարի մենք համախառն բերքի մեծ կորուստներ չենք ունենա. մենք խաղողի ու պտղի մեծ բերք ենք ակնկալում: Աշնանը և գարնանը մենք ավել ցանքեր ենք ունենալու: Մենք ունենալու ենք 22 հազ. հա ավել ցանքատարածություն: Մենք աճ ունենք նաև անասնապահության մեջ. ունենք անանսնագլխաքանակի 11 տոկոս աճ»,- նշեց նա՝ հավելելով, որ դեռ ինքը չի կարող ասել, թե ինչ մթերման գներ կգործեն, «այդ ամենը շուկան է թելադրում»:

Արմավիրի մարզում, ըստ նրա, վնասն իրոք վերջին տարիների համեմատ աննախադեպ է: «էս ուժգնության կարկուտ վերջին տաս տարիների ընթացքում չէինք տեսել: Խաղողի այգիները պետք է էտվեն, սնուցվեն, ջրվեն, մշակվեն, որպեսզի եկող տարի, 30-40 տոկոսով բերք տան»,- նշեց նա:

Ըստ նրա՝ պտղատու այգիների վերակագնման համար երկու տարի կպահանջվի, խաղողի այգիների համար՝ երեք տարի, բանջարանոցային տնտեսությունները կարելի է կրկնացանքի միջոցով օգտագործել հենց այս տարի: Ըստ այդմ էլ, նրա խոսքով, բանկերի վարկերի մարումը կսառեցվի մինչև երեք տարով: Գյուղնախարարը տեղեկացրեց, որ սերմերի բաշխումը կսկսվի վաղը, փոխհատուցման և օժանդակության մյուս ուղղություններով ակտիվորեն աշխատանքներ են ընթանում: «Այս օժանդակության ծրագիրը շատ մեծ փաթեթ է: Սա ներառում է նաև լրացուցիչ 50 հակակարկտային կայանները, որ կապահովեն երկրորդ գոտին: Արմավիրում հիմա 101 կայանները կան՝ առաջին գոտին, բայց այն չի բավարարում»,- նշեց նա՝ հավելելով, որ եղել է նաև այդ կայանների կառավարման խնդիր: «Գյուղապետերը ինչ գիտեն՝ էդ ամպերը որ եկան՝ կարկտային են թե ոչ, նաև՝ երբ պիտի կրակեն»,- նշեց նախարարը:

Սերգո Կարապետյանի խոսքով՝ այն գյուղացիները, ովքեր ունեն բանկային կենսագրություն և պարտաճանաչ վարկառու են եղել, կկարողանան կրկին վարկեր վերցնել: «Այս բոլոր խնդիրները պիտի լինեն համայնքների ղեկավարների մասնակցությամբ, որպեսզի ոչ մի տուժած դուրս չմնա այս ծրագրից»,- ասաց նա:

Գյուղնախարարն արդարացի համարեց գյուղացիների պահանջը, սակայն, ըստ նրա, պահանջատիրության այս ծավալն արդեն քաղաքական բնույթ է ստացել: Նրա խոսքով՝ մարդիկ կան, որ «քաղաքից գնում էին, գյուղացիներին դրդում, որ բողոքեն»:

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում