Գլխավոր Լրահոս

Հանձնաժողովը հաշվեց`գազը 156 դրամ, լույսը՝ 38 դրամ

Հանձնաժողովը հաշվեց`գազը 156 դրամ, լույսը՝ 38 դրամ

Կառավարությունը դեռևս չի հստակեցնում, թե ինչ միջոցների հաշվին է իրականացնելու ռուսական գազի $270/1000 խմ գնի 30% սուբսիդավորումը, մինչդեռ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ), հիմք ընդունելով սուբսիդավորումից հետո 1000 խմ գազի $189 գինը, հաշվարկել է, որ բնակչության համար գազը կարող է թանկանալ 18%-ով, իսկ էլեկտրաէներգիան՝ մոտ 27%-ով: Խոշոր սպառողների համար գազը կարող է թանկանալ 14%-ով։

Մայիսի 23-ին ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը լրագրողներին հայտարարել է՝ հանձնաժողովի մասնագետները հաշվարկել են, որ Հայաստան առաքվող ռուսական գազի գնի բարձրացման հետևանքով բնակչության համար գազը 1 խմ-ի հաշվով կարող է թանկանալ Դ24-ով՝ մինչև Դ156, իսկ էլեկտրաէներգիան 1 կվտ/ժ-ի հաշվով՝ Դ7-8-ով՝ մինչև Դ37-38: Ըստ նրա՝ խոշոր գազասպառողների համար (10 հազ. խմ և ավելի սպառողներ) գազի գինը կհասնի մինչև $277՝ 1000 խմ-ի հաշվով:
ՀԾԿՀ-ի հաշվարկները հաստատվելու դեպքում հուլիսի 1-ից բնակչության համար գազը կթանկանա 1 խմ-ի հաշվով 18%-ով, խոշոր գազասպառողների համար՝ 14%-ով, իսկ էլեկտրաէներգիան՝ մոտ 27%-ով:

Սուբսիդավորում. ի՞նչ փողերով
Թեև ՀԾԿՀ-ն հիմք է ընդունել վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնական նամակը, ըստ որի՝ կառավարությունը պատրաստվում է սուբսիդավորել ռուսական գազի $270/1000 խմ սակագնի 30%-ը, կառավարությունն այդպես էլ չի հայտարարել, թե ինչ միջոցների հաշվին է իրականացնելու սուբսիդավորումը: Նախնական գնահատականներով՝ այս տարվա հուլիսի 1-ից մինչև 2014թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի սուբսիդավորման համար կպահանջվի $140 մլն:

Ստացում է, որ կառավարության կողմից ռուսական գազի գնի սուբսիդավորումից հետո «ՀայՌուսգազարդի» համար գազի ձեռքբերման գինն ավելանալու է 5%-ով, այնինչ վերջնական սպառողների համար տեղի է ունենալու գնի ավելի մեծ բարձրացում։ Սա այն դեպքում, երբ բնակչության համար գազի սակագնում գազի մասնաբաժինը կազմում է 53%, իսկ խոշոր սպառողների համար գնում՝ 74%: Փաստացի վերջնական սպառողների համար գազի սակագնի բարձրացումը տեղի է ունենալու հիմնականում ոչ թե գազի գործոնի հաշվին, այլ «ՀայՌուսգազարդի» հաստատուն ծախսերի ավելացման: Մայիսի 12-ին «ՀայՌուսգազարդի» կողմից ՀԾԿՀ ներկայացված հայտով առաջարկվել է բնակչության համար գազի գինը բարձրացնել 67%-ով, իսկ խոշոր գազասպառողների համար՝ 61,3%-ով: Հաշվարկների հիմքում ընդունվել էր, որ ռուսական գազի գինը բարձրանալու է 50%-ով և պետք է կազմի $270/1000 խմ, իսկ համակարգի շահագործման և պահպանման ծախսերն ավելանալու են կրկնակի և կազմելու են Դ22 մլրդ, որի 67,6%-ը աշխատավարձային ֆոնդն է։ Հասկանալի է, որ ՀԾԿՀ-ն սակագին հաշվելիս ոչ ամբողջովին է հաշվի առել ընկերության առաջարկները։ Մասնավորապես, ՀԾԿՀ-ն դժվար թե բավարարի «ՀայՌուսգազարդի»՝ ընկերությունում միջին աշխատավարձերը կրկնապատկելու ցանկությունը՝ մինչև Դ200 հազ.։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում