Գլխավոր Լրահոս

Acer-ը կթողարկի մոդիֆիկացված C7 Chromebook-ը

Acer-ը կթողարկի մոդիֆիկացված C7 Chromebook-ը
Չինական Acer տեխնոլոգիական ընկերությունը մոտ ապագայում կսկսի Chrome OS օպերացիոն համակարգով աշխատող C7 Chromebook-ի մոդիֆիկացված նոր տարբերակի վաճառքները, հաղորդում է Verge-ը: Ի սկզբանե C7 Chromebook-ը համադրված էր 320 Գբ կոշտ սկավառակով, սակայն նոր տարբերակում, հրաժարվելով այդ տարբերակաից և ներդնելով 16 Գբ հիշողությամբ SSD կուտակման սարքի տեխնոլոգիան, ընկերությունը որոշել է պահպանել նոութբուքի արժեքը $200-ի սահմանում: Որպես տվյալների պահպանման համար նախատեսված հիշողության մեկ այլ տարբերակ` Acer-ն առաջարկում է Google Drive ամպային ծառայությունը: Մոդիֆիկացված C7 Chromebook-ն աշխատում է 1,1 ԳՀց հաճախականությամբ երկմիջուկ Intel Celeron 847 պրոցեսորով, ունի 2 Գբ օպերացիոն հիշողություն, 3 հատ USB 2.0, Wi-Fi 802.11a/b/g/n, Ethernet սարք: Ամերիկյան էլեկտրոնային Best Buy ռիթեյլերը հաստատում է այն, որ շուտով նորույթը կհայտնվի վաճառքում: Ինչպես կոշտ սկավառակով տարբերակը, այնպես էլ նոր տարբերակը կունենա 11,6-դյույմանոց էկրան և կկշռի 1,4 կգ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում