Գլխավոր Լրահոս

iPhone-ի էկրանը պաշտպանված կլինի մանրէներից և արևից

iPhone-ի էկրանը պաշտպանված կլինի մանրէներից և արևից
Առաջատար սմարթֆոնների` iPhone-ի, Galaxy S4-ի և HTC One-ի էկրանները հարվածներից և վնասներից պաշտպանում է ամերիկյան Corning ընկերության Gorilla Glass ապակին: BusinessInsider-ը հաղորդում է, որ վերջերս տեղեկություններ էին տարածվել այն մասին, թե շուտով բջջային սարքավորումների էկրանները կսկսեն պատրաստել շափյուղայից, որն ադամանդից հետո բնական ամենաամուր նյութն է աշխարհում: Փորձագետները, որոնք կանխատեսել էին հումքանյութերի գների անկումը, կարծում էին, որ որոշ արտադրողներ արդեն 2013-ից կսկսեն թողարկել շափյուղային պլանշետներ և սմարթֆոններ: Համանման մտադրություններ ունի Apple-ը, որն արդեն օգտագործում է բարձր դիմացկունությամբ նյութեր` iPhone 5-ի հետնամասի տեսախցիկի պաշտպանության նպատակով: Նման կանխատեսումները Corning-ին ստիպեցին հայտարարել Gorilla Glass-ի մոտալուտ թարմացման մասին: Առաջին հերթին ընկերությունը հայտարարեց, որ iPhone-ի նոր էկրաններին լուսանկարներն ավելի պարզ կարտացոլվեն արևի շողերի ներքո: Մյուս կողմից` նոր ծածկույթը կներառի հակամիկրոբային տեխնոլոգիա, ինչը կկանխի սմարթֆոնի էկրանին մանրէների հնարավոր տարածումը: Նշենք, որ Gorilla Glass ապակիներն արդեն բավականին բարակ և ամուր են այնպիսի ճկուն գաջեթների կազմում կիրառվելու համար, ինչպիսիք են Apple iWatch ժամացույցները: Իսկ այդ էկրանները կոտրելու համար անհրաժեշտ է կիրառել 2,5 անգամ ավելի մեծ ուժ, քան շափյուղային գաջեթների դեպքում: Corning-ը նոր ծածկույթով առաջին էկրանների թողարկման ժամկետների մասին տեղեկություններ դեռ չի հաղորդում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում