Google+-ի լուսանկարների ալբոմն ինտեգրվել է որոնման համակարգին

Ամերիկյան Google+ սոցցանցում գրանցված օգտատերերն արդեն հնարավորություն ունեն Google-ի ավանդական որոնման օգնությամբ գտնել սոցցանցի իրենց ընկերների և սեփական լուսանկարները, հաղորդում է Mashable-ը:
Սոցցանցում լուսանկարների որոնման նոր գործառույթով աշխատելու համար հարկավոր է մուտք գործել օգտահաշիվ և լուսանկարների հարցում կատարել` մուտքագրված արտահայտության սկզբում նշելով my photos արտահայտությունը: Որոնման ժամանակ գործառույթը հաշվի է առնում նաև գեոթեգերը, նշումներն ու լուսանկարների այլ տվյալներ: Որոնման արդյունքները արտապատկերվում են սոցցանցի անձնական էջի վերին հատվածում:
Google-ը նշում է, որ որոնման նոր գործառույթն առայժմ աշխատում է միայն անգլերեն լեզվով մուտքագրումների դեպքում:
Թեմա
Civilnet










