Գլխավոր Լրահոս

«Արմավիան» «Զվարթնոցին» պարտք է $5,4 մլն

«Արմավիան» «Զվարթնոցին» պարտք է $5,4 մլն

«Արմավիա» ավիաընկերության պարտքը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանին ընդհանուր առմամբ կազմում է $5,4 մլն։ Այս մասին այսօր` մայիսի 24-ին, իսրայելական «Արկիա» ավիաընկերության ներկայացուցիչների հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը:

Նա հիշեցրեց, որ կառավարությունը` ի դեմս Պետական եկամուտների կոմիտեի, «օդի տուրքի» գանձումների հետ կապված «Արմավիա» ընկերության դեմ դատական հայց է ներկայացրել։ «Երբ դատական ընթացքը սկսվի, մենք նույնպես` որպես շահագրգիռ կողմ, որպես պարտատեր, կներկայացնենք մեր պահանջները և ոչ միայն մենք, այլև այն մյուս ընկերությունները, որոնք պարտքային խնդիրներ ունեն Արմավիայի հետ»,- ասաց Շխյանը:

Հարցին, թե ինչ ճանապարհով պետք է զարգանա ավիափոխադրումների շուկան, Շխյանը նշեց, որ ավելի ճիշտ կլիներ, որ հարցին պատասխանեն ոլորտը կարգավորող պետական գերատեսչության ներկայացուցիչները։ Միևնույն ժամանակ` նա նշեց, որ «Զվարթնոց» օդանավակայանի շահերից է բխում, որ ավիափոխադրումներ իրականացնելու ցանկություն ունեցող յուրաքանչյուր ընկերություն կարողանա ազատ մուտք գործել շուկա, քանի որ ցանկացած սահմանափակում բերում է գների բարձրացման և ծառայությունների որակի նվազեցման։

Նա նշեց, որ բացառիկ իրավունքով ընկերություն ունենալը լավ լուծում չէ։ Բացառիկ իրավունքներով առնվազն երկու փոխադրող է պետք: «Եթե մեկը հրաժարվի թռիչքներ իրականացնելուց, պետք է փոխարինող լինի, քանի որ արդեն կա բացառիկ փոխադրող «Արմավիայի» տխուր օրինակը»,- ասաց Շխյանը։

Հարցին, թե ինչու ավիաընկերությունը մինչ այժմ չէր մտնում Հայաստանի ավիացիոն շուկա և նոր էր որոշել մուտք գործել, «Արկիա» ավիաընկերության տնօրեն-ներկայացուցիչ Ալեքսանդր Նորոկն ասաց, որ ցանկացած շուկա մուտք գործելու համար, նախևառաջ, անհրաժեշտ է իրականացնել լուրջ ուսումնասիրություն, ինչի համար ժամանակ է պահանջվում: «Ես կարծում եմ՝ «Արկիան» հիմա է որոշել, որ արդեն մուտք գործելու ժամանակն է, որովհետև վերջին տարիներին է զգացվել պահանջարկը»,- ասաց նա՝ նշելով, որ դեպի Թբիլիսի (Վրաստան) նույնպես կատարվում է շաբաթական երկու չվերթ և Հայաստան մուտք գործելով՝ կիրականացվեն նաև Երևան-Թբիլիսի և հակառակ ուղղությամբ չվերթներ:

Նշենք, որ իսրայելական «Արկիա» ավիաընկերության Թել Ավիվ-Երևան-ԹելԱվիվ առաջին չվերթը տեղի կունենա հունիսի 5-ին։ Ծրագրվում է չվերթներն իրականացնելն շաբաթական մեկ անգամ:

Հիշեցնենք, որ «Արմավիան» մարտի 29-ին հայտարարել էր, որ ապրիլի 1-ին դադարեցնում է թռիչքները և սկսում է սնանկացման գործընթացը, սակայն այդպես էլ չի դիմել դատարան՝ սեփական սնանկության ճանաչման դիմումով։ Մոտավոր հաշվարկներով՝ միայն Հայաստանում «Արմավիայի» պարտքը կազմում է ավելի քան $100 մլն։ Այսպես, Կենտրոնական բանկի վիճակագրական տվյալներից երևոււմ է, որ օդային տրանսպորտի գործունեության ոլորտին բանկերի կողմից տրամադրած վարկերի պորտֆելի ծավալը մարտի վերջին կազմել է ավելի Դ17 մլրդ (մոտ $42 մլն):

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում