Գլխավոր Լրահոս

Samsung-ը դարձել է սմարթֆոնների համաշխարհային շուկայի առաջատար

Samsung-ը դարձել է սմարթֆոնների համաշխարհային շուկայի առաջատար
Հարավկորեական Samsung ընկերությունը վերադարձրել է սմարթֆոնների շուկայում վաճառքների ցուցանիշով համաշխարհային առաջատարի տիտղոսը` երկրորդ տեղ մղելով Apple տեխնոլոգիական ընկերությանը: Ինչպես հաղորդում է ամերիկյան Mashable կայքը, այս մասին են վկայում բրիտանական Enders Analysis հետազոտական ընկերության փորձագետ Բենեդիկտ Էվանսի իրականացրած ուսումնասիրության արդյունքները: Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին Samsung-ը համաշխարհային շուկայում իրացրել է $23,62 մլրդ-ի սմարթֆոն, ինչը $952 մլն-ով գերազանցում է նախորդ եռամսյակի համապատասխան ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում Apple-ը սմարթֆոնների շուկայում իրացրել է $22,95 մլրդ-ի, ինչը $7,71 մլրդ-ով գերազանցում է 2012թ. վերջին եռամսյակի ցուցանիշը: Երրորդ տեղում է հայտնվել ֆիննական Nokia-ն ($3,64 մլրդ): Նրան հաջորդում է հարավկորեական LG Electronics-ը ($2,95 մլրդ): Էվանսի հետազոտությանը կարելի է ծանոթանալ այստեղ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում