Գլխավոր Լրահոս

Google-ը WiFi-ով օդապարիկներ կուղարկի Աֆրիկա

Google-ը WiFi-ով օդապարիկներ կուղարկի Աֆրիկա
Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը դիտարկում է գյուղական շրջանների բնակիչներին օդապարիկների և ղեկավարվող օդապարիկների օգնությամբ ինտերնետով ապահովելու ծրագրին մասնակցելու հնարավորությունը, հաղորդում է ամերիկյան Wall Street Journal պարբերականը: High-altitude platforms անվանումով թռչող սարքերում նախատեսվում է տեղադրել սարքավորում, որը հնարավորություն կտա կազմակերպել անլար ինտերնետի հասանելիության գործընթացը: High-altitude platforms հարթակը նախատեսվում է կիրառել Աֆրիկայում և Հարավարևելյան Ասիայում: Օդապարիկներից բացի` Google-ը ծրագրում է գյուղական շրջանների բնակիչներին ինտերնետ տրամադրել արբանյակային ալիքների և հեռուստատեսային հաճախականությունների չօգտագործվող հատվածների օգնությամբ: Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ում գոյություն ունի Google Fiber անվանումով համանման նախագիծ, որն աշխատում է փորձնական ռեժիմով: Որպես բազա ընտրված է Կանզաս քաղաքը, որի տարածքում ապրող 600 հազ. բնակչի համար ստեղծվել է նոր սերնդի օպտիկական ցանց: Ամսական $120-ի դիմաց բաժանորդին տրամադրվում է 1 Գբտ/վրկ արագությամբ անսահմանափակ ինտերնետ, Fiber-TV և Nexus 7 պլանշետ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում