Գլխավոր Լրահոս

Մինչև 2015թ. պլանշետներն առաջ կանցնեն անհատական համակարգիչներից. IDC

Մինչև 2015թ. պլանշետներն առաջ կանցնեն անհատական համակարգիչներից. IDC
Մինչև 2015թ. անհատական համակարգիչների համաշխարհային մատակարարումները կզիջեն պլանշետների համապատասխան ցուցանիշը, հաղորդում է Bloomberg-ը` վկայակոչելով International Data Company (IDC) վերլուծական ընկերության կանխատեսումները: IDC-ի տվյալների համաձայն` մինչև 2015թ. համաշխարհային շուկա մատակարարված պլանշետների թիվը կաճի 45%-ով` կազմելով 332,4 մլն միավոր, իսկ անհատական համակարգիչների մատակարարումները կնվազեն 7,8%-ով: Համաձայն ընկերության տվյալների` օգտագործողների մեծ մասը նախընտրում  է ձեռք բերել ամերիկյան Apple ընկերության iPad mini, Amazon ընկերության Kindle Fire HD և հարավկորեական Samsung ընկերության Galaxy պլանշետները: IDC-ի փորձագետները նշում են, որ հետազոտությունը կազմվել է` հաշվի առնելով նաև Windows 8 օպերացիոն համակարգը, որը ստեղծված է ինչպես անհատական համակարգիչներում, այնպես էլ պլանշետներում օգտագործելու համար:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում