Գլխավոր Լրահոս

Թիմ Կուկը` iOS-ի ապագայի մասին

Թիմ Կուկը` iOS-ի ապագայի մասին
iOS օպերացիոն համակարգը, որով աշխատում են iPhone սմարթֆոններն ու iPad պլանշետները, ծրագրային մշակման մասնագետներին ավելի մեծ հնարավորություններ կընձեռի բջջային ծրագրերի ստեղծման ազատության հարցում: Այն մասին, որ ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը չի բացառում այդպիսի հնարավորությունը, հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը AllThingsDigital D11 համաժողովի շրջանակում, հաղորդում է Mashable-ը: Կուկը նշել է, որ որոշ օգտագործողներ կցանկանային iOS-ի բարդ բաղադրիչների մատչում ունենալ, ինչպես Android օպերացիոն համակարգի դեպքում է: Նա չի բացառել նաև ժամանակի ընթացքում Android-ի համար ծրագրերի մշակման գործընթաց սկսելու հնարավորությունը: Բացի այդ` Apple-ի ղեկավարը խոստովանել է, որ ընկերության առաջատար դիզայներ Ջոնի Այվն աշխատում է iOS-ի արտաքին նոր տեսքի վրա, և այն անվանել է սպասվող ափդեյթի «իրական բանալին»: Հիշեցնենք, որ Այվը, որ նախագծել է MacBook, iPhone, iPad և iPod սարքավորումների արտաքին տեսքը, Apple-ի փոխնախագահ Սքոտ Ֆորստոլի` ընկերությունից հեռանալուց հետո ստանձնել է նաև ծրագրային մասի նախագծման պարտավորությունները: Կուկը հավելել է, որ iOS 7-ն ու OS X-ի նոր տարբերակը կներկայացվեն հունիսի 10-14-ը կայանալիք Apple WWDC համաժողովի շրջանակում: AllThingsDigital-ի հետ Թիմ Կուկի 80-րոպե տևողությամբ հարցազրույցը ներկայացված է տեսանյութում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում