Galaxy S4 mini-ն կներկայացվի հունիսի 20-ին. WSJ

2013թ. հունիսի 20-ին Լոնդոնում կայանալիք Samsung Premier 2013 միջոցառման շրջանակում կներկայացվի հարավկորեական Samsung ընկերության Galaxy S 4 Mini սմարթֆոնը, հաղորդում է ամերիկյան The Wall Street Journal պարբերականը` վկայակոչելով իր լավատեղյակ աղբյուրները:
Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն` Galaxy S 4 Mini-ն կունենա 4,3-դյույմանոց սենսորային qHD էկրան, 1,6 ԳՀց հաճախականությամբ երկիջուկ Exynos 5210 պրոցեսոր, 8 Մգպ տեսախցիկ և կաշխատի Samsung TouchWiz ինտերֆեյս (միջերես) ունեցող Android 4.2.2 Jelly Bean օպերացիոն համակարգով:
Թեմա
Civilnet










