Apple վաճառքի է հանել մատչելի iPod touch 5-ը

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության օնլայն խանութ սրահում վաճառքի է հանվել նոր սերնդի iPod touch նվագարկիչը, հաղորդում է BusinessInsider-ը:
Սարքավորումը, որը առանց հարկի վաճառվում է $229-ով, ունի 16 Գբ հիշողություն և չունի դիմային տեսախցիկ: Նորույթը համարվում է iOS հարթակում աշխատող ամենամատչելի սարքավորումը, որը հնարավոր է գնել օնլայն խանութից:
Հիշեցնենք, որ 2012թ. աշնանը, ներկայացնելով iPhone 5 սմարթֆոնին արտաքնապես նման նոր սերնդի 4-դյույմանոց iPod touch նվագարկիչները, Apple սկսեց վաճառել միայն երկմիջուկ A5 պրոցեսորով և 5 Մգպ տեսախցիկով 32 Գբ և 64 Գբ հիշողություններով տարբերակները: Այն օգտատերերին, որոնց հարկավոր չէ այդքան մեծ ծավալի հիշողությամբ սարքավորումը, ներկայացվեց նոր սերնդի iPod nano նվագարկիչը: Նույն ժամանակահատվածում Apple-ը շարունակում էր վաճառել 16 Գբ հիշողությամբ 4-րդ սերնդի iPod touch նվագարկիչները, որոնց փոխարինելու եկավ 16 Գբ հիշողությամբ iPod touch 5 նոր սերնդի նվագարկիչը, որն ունի HD տեսախցիկ, 4-դյույմանոց Retina էկրան, A5 պրոցեսոր: Այն ներկայացված է միայն սև մետալիկ տարբերակով:
Թեմա
Civilnet










