Facebook-ը կստուգի հայտնիների էջերի իսկությունը

Facebook սոցցանցը սկսել է հայտնիների, հանրային այլ դեմքերի և բրենդների էջերի վավերականացման գործընթացը, հաղորդում է Verge-ը:
Գործընթացի մեկնարկի մասին լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել դեռ 2012թ.: Վավերականացման գործառույթից հնարավորություն կունենան օգտվել մեծ լսարան ունեցող ընկերությունների, բրենդների, հայտնիների, լրագրողների ու գործարարների, իշխանության ներկայացուցիչների էջերն (Pages) ու օգտահաշիվները (Profiles): Facebook-ը նշում է, որ ինքնուրույն է ընտրում էջերի ստուգման հերթականությունը:
Նշենք, որ էջերի վավերականացման գործառույթը գործում է նաև Twitter միկրոբլոգների ծառայությունում և Google+, «Օդնոկլասնիկի», «Վկոնտակտե» սոցցանցերում:
Թեմա
Civilnet










