Գլխավոր Լրահոս

Ծխախոտով խաղային ապարատները ենթակա են լիցենզավորման. ֆիննախ

Ծխախոտով խաղային ապարատները ենթակա են լիցենզավորման. ֆիննախ

Ֆինանսների նախարարությունը պարզաբանում է տարածել շահումով խաղերի լիցենզավորման գործընթացի վերաբերյալ:

Պարզաբանման մեջ մասնավորապես ասված է. ««Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` շահումով է համարվում ցանկացած մեքենայացված կամ կենդանի խաղ, որը որևէ կերպ շահման հնարավորություն է ստեղծում: Միաժամանակ օրենքը շահումով խաղերի համար նախատեսում է լիցենզավորման գործընթաց` սահմանելով  5 մլն դրամ տարեկան պետական տուրք:

Հաշվի առնելով փոքր շրջանառություն ունեցող տնտեսավարողներին ֆինանսական պարտավորություններով չծանրաբեռնելու հանգամանքը` ֆինանսների նախարությունը դեռևս 2008թ. է հստակեցրել և պարզաբանել, որ խաղային ապարատներում գտնվող որոշ դասակարգչի ծածկագրին դասվող ապրանքատեսակներ չեն դիտարկելու շահումով խաղեր: Դրանք հիմնականում խաղալիքներն են: Մինչդեռ  խաղային ապակե արկղերում հայտնվել են նաև նշված դասակարգիչներին չդասվող ապրանքատեսակներ` ծխախոտ, հեռախոս և այլն, որոնք ընդգրկված չեն բացառությունների ցանկի մեջ, հետևաբար օրենքով սահմանված կարգով ենթակա են լիցենզավորման»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում