Գլխավոր Լրահոս

Գազի թանկացումը «կասկածի տակ կդնի» կառավարության ծրագրի իրականացումը

Գազի թանկացումը «կասկածի տակ կդնի» կառավարության ծրագրի իրականացումը

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի համոզմամբ, գազի և էլեկտրաէներգիայի թանկացումը «խիստ հարվածի տակ կդնի» առաջիկա տարիների երկրի տնտեսական զարգացման տեմպերը:
«Բնական է, որ սա կունենա նեգատիվ ազդեցություն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Արսեն Ղազարյանը: «Մեր միությունը պատրաստվում է դիմում հղել Կառավարությանը, որտեղ մենք նշում ենք, որ, ամեն ինչ հասկանալով, գտնում ենք, որ տնտեսական զարգացման տեմպերը կարող են վնասվել, նույնիսկ Կառավարության այսօր ծրագիրը` 7 տոկոս տնտեսական աճով: Արտահանմանն ուղղված մեր ռազմավարությունը, բարակ շերտով արդեն ձևավորված արդյունաբերական ոլորտը, որի մասին արդեն վերջին տարիներին մենք ընդգծել ենք, կարող են խիստ հարվածի տակ ընկնել»,- նշել է նա՝ հավելելով, որ իրենց դիմումով կառավարությանը կոչ են անում լուրջ քննարկումներ բացել նաև գործարար աշխարհի հետ:

«Սուբսիդիաների, կոմպենսացիայի մասին, այլընտրանքային էներգակիրների օգտագործման և ամենակարևորը, որ այն ձեռնարկությունները, որոնք պատրաստ են ներդնել էներգախնայման համակարգեր, նրանց ապահովենք էժան ֆինանսական ռեսուրսներով, որպեսզի կարողանան արագ այդ տեղադրումն անել: Այլապես մեր մրցունակությունը և այն ձեռքբերումները, որ վերջապես մենք ունենք արդյունաբերական քաղաքականության ոլորտում, խիստ կասկածելի վիճակում են գտնվելու»,- ասել է նա:

Խոսելով Կառավարության ծրագրի մասին` Արսեն Ղազարյանը նշել է, թե այդ ծրագրով նախատեսված 7 տոկոս տնտեսական աճին հասնելը «լուրջ սխրանք կհամարվի», քանի որ աշխարհը այդպես էլ ամբողջովին ուշքի չի եկել ֆինանսատնտեսական ճգնաժամից. «Այլ բան է, որ այս 7 տոկոսի աճը իրոք չի կարողանում ապահովել շարքային քաղաքացու կենսամակարդակի որակական փոփոխություն, չի կարողանում ապահովել տնտեսական զարգացման այն տեմպերը, որը կբերի ավելի մեծ աշխատատեղեր... չի ապահովելու աշխատատեղեր այն քանակով, որ մենք կարողանանք էապես փակել արտագաղթի ճանապարհը»:

Լուսանկարը՝ Պարարմենիանի

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում