HTC One-ը կվերածվի «գուգլաֆոնի»

Էլեկտրատեխնիկա արտադրող թայվանական HTC ընկերությունը հունիսի 26-ին կներկայացնի «մաքուր» Android 4.2.2 օպերացիոն համակարգով աշխատող HTC One սմարթֆոնը, հաղորդում է Mashable-ը:
Սմարթֆոնը առաջին հերթին հնարավոր կլինի ձեռք բերել ԱՄՆ-ից. 32 Գբ հիշողությամբ և LTE բջջային ցանցերի հետ աշխատելու ունակությամբ տարբերակը կարժենա $599:
«Մաքուր» Android-ը օպերացիոն համակարգի այն տարբերակն է, որն ի սկզբանե ներկայացրել են ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերության ծրագրային մշակման մասնագետները: Սովորաբար սմարթֆոններ արտադրող ընկերությունները փոփոխություններ են կատարում օպերացիոն համակարգի ինտերֆեյսում (միջերես): Այդպես է վարվում նաև HTC-ն, որն ունի սեփական Sense վահանակը:
Նշենք, որ «մաքուր» Android-ով աշխատող սմարթֆոնի առանձնահատկություններից է ժամանակին կատարվող թարմացումը: Երբ Google-ը թողարկում է Android-ի հերթական թարմացված տարբերակը, «մաքուր» Android-ներն այն ստանում են առաջին հերթին, և օգտագործողները ստիպված չեն լինում սպասել, թե երբ արտադրողը այն կհամապատասխանենցի սեփական վահանակի հետ:
Galaxy S4 սմարթֆոնը, օրինակ, աշխատում է «մաքուր» Android-ով: Իսկ 2010-2012 թթ. Google-ն իր օգտագործողներին է ներկայացրել «մաքուր» Android-ով աշխատող Nexus պլանշետների և սմարթֆոնների շարքը:
Թեմա
Civilnet










