Գլխավոր Լրահոս

Lenovo-ն ներկայացրել է երկքարտանի S820 կանացի սմարթֆոնը

Lenovo-ն ներկայացրել է երկքարտանի S820 կանացի սմարթֆոնը
Էլեկտրատեխնիկա արտադրող չինական Lenovo ընկերությունը 2013թ. հունիսին կսկսի կարմիր S820 սմարթֆոնի վաճառքները: Ինչպես հաղորդում է TechCrunch-ը, սարքավորումը նախատեսված է կանանց համար: Սմարթֆոնն ունի ARM Cortex-A7 ճարտարապետությամբ 1,2 ԳՀց հաճախականությամբ քառամիջուկ MediaTek MT6589 պրոցեսոր, PowerVR Series5XT տեսաքարտ, 1 Գբ օպերացիոն հիշողություն և 4 Գբ ֆլեշ հիշողության կուտակման սարք, microSD քարտարան, IPS մատրիցայով պատրաստված 4,7-դյույմանոց սենսորային էկրան, առաջնային` 13 Մգպ ու երկրորդային` 2 Մգպ տեսախցիկներ և աշխատում է Android 4.2 Jelly Bean օպերացիոն համակարգով: Lenovo S820-ը նախատեսված է WCDMA 2100 ՄգՀց և GSM 900/1800/1900 ՄգՀց հաճախականությամբ բջջային ցանցերում, ինչպես նաև 2 sim քարտով աշխատելու համար: Lenovo S820-ն հնարավոր կլինի ձեռք  բերել $330 կողմնորոշիչ գնով:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում