Գլխավոր Լրահոս

Մինսկում քննարկվել է Հայաստանում բելառուսական գյուղտեխնիկայի արտադրության հնարավորությունը

Մինսկում քննարկվել է Հայաստանում բելառուսական գյուղտեխնիկայի արտադրության հնարավորությունը

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների նիստից առաջ պատվիրակներին, այդ թվում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Լուկաշենկոն ասել է, որ ԱՊՀ-ի շուրջ համախմբումը և համագործակցության փորձը լավ նախադրյալներ են ստեղծել ինտեգրացիոն գործընթացներում նոր հեռանկարներ բացահայտելու առումով: Ըստ նրա` այսօր անհրաժեշտ է ավելի խորացնել ԱՊՀ անդամ երկրների համագործակցությունն, քանի որ դա բխում է ոչ միայն պետությունների, այլև ժողովուրդների շահերից: Բելառուսի նախագահն ընդգծել է ԱՊՀ շրջանակում ազատ առևտրի գոտու համաձայնագրի կարևորությունը և նշել, որ տնտեսական համագործակցության նման օրինակներ ԱՊՀ երկրների միջև պետք է ավելի շատ լինեն:

Մայիսի 31-ի առավոտյան կայացել է նաև Հայաստանի և Բելառուսի վարչապետեր Տիգրան Սարգսյանի և Միխայիլ Մյասնիկովիչի երկկողմ հանդիպումը: 

Հայաստանի և Բելառուսի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության լայն շրջանակ: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձել են Բելառուսից Հայաստան գյուղատնտեսական տեխնիկայի ներմուծման, Հայաստանից Բելառուս գյուղմթերքի արտահանման, Բելառուսի և Գյումրիի տեխնոպարկերի միջև փոխգործակցության և առհասարակ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հարցերի:

Տիգրան Սարգսյանը և Միխայիլ Մյասնիկովիչը քննարկել են նաև Հայաստանում բելառուսական գյուղտեխնիկայի արտադրության հնարավորությունը: Մտքեր են փոխանակվել ԱՊՀ տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին կողմերի մասնակցության և տվյալ ոլորտում համագործակցության հեռանկարների, ատոմային էներգետիկայի ոլորտում փորձի փոխանակման հետ կապված հարցերի շուրջ:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում