Օրական մեկ ժամ` սմարթֆոնին. հետազոտություն

Իռլանդական Experian վերլուծական ընկերությունը հետազոտություն է հրապարակել այն մասին, թե ինչպես են մարդիկ օգտվում սմարթֆոններից, հաղորդում է Mashable-ը:
Հետազոտության համաձայն` iPhone և Android սարքավորումների սեփականատերերն օգտվում են դրանցից տարբեր նպատակներով, իսկ զանգերի իրականացման համար ծախսում են զգալիորեն ավելի շատ ժամանակ, քան ինտերնետում կայքերի դիտման համար: Պարզվում է, որ միջին վիճակագրական ամերիկացին սմարթֆոնի օգտագործման վրա օրական ծախսում է 58 րոպե, այդ թվում` ժամանակի 26%-ը` հեռախոսային խոսակցությունների, 20%-ը` կարճ հաղորդագրություններ գրելու վրա: Սոցցանցերն օգտատիրոջից խլում են նշված ժամանակի 16%-ը, ինտերնետի օգտագործումը` 14%-ը, էլեկտրոնային հաղորդագրությունները` 9%-ը, խաղերը` 8%-ը իսկ տեսախցիկի և GPS-ի օգտագորմանը նվիրում են 2%-ը:
Հատկանշական է, որ Apple սարքավորումներից օգտվողները մոտ 1 ժ 15 րոպե ավելի են անցկացնում սմարթֆոնի օգտագործման վրա, քան Android սարքավորումներից օգտվողները: iPhone օգտագործողներն ավելի քիչ ժամանակ են ծախում հեռախոսազանգեր կատարելու և ավելի շատ ժամանակ` սոցցանցերից, էլփոստից, տեսախցիկից և մեսենջերից օգտվելու վրա:
Թեմա
Civilnet










