Google-ի օնլայն ռադիոն` նաև iOS-ում

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերության Google Play Music All Access երաժշտական ծառայությունը, որը մայիսին ներկայացվել էր ամենամյա Google I/O համաժողովի շրջանակում, շուտով հասանելի կլինի ոչ միայն Android սմարթֆոնների այլ նաև ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության iPhone և iPad սարքավորումների համար, հաղորդում է Verge-ը:
Ինչպես հայտարարել է Google-ի օպերացիոն համակարգերի ծրագրային մշակման գծով ղեկավար Սանդար Պիչային, ինտերնետային ռադիոն iOS սարքավորումներում կհայտնվի մի քանի շաբաթից:
All Acces-ն աշխատում է անհատական բաժանորդագրության սկզբունքով: Վճարելով ամսական $10` օգտագործողները հնարավորություն կունենան լսել Google խանութում հավաքագրված միլիոնավոր երաժշտական կատարումները: Նոր երաժշտական ծառայությունն առայժմ աշխատում է միայն ԱՄՆ-ի տարածքում:
Թեմա
Civilnet










